Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    630,5
    642,5

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչև մայիսի կեսը. «Փաստ»

15 Ապրիլ, 2021 08:56
Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչև մայիսի կեսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե իսկապես ընտրությունների թեման լուրջ է, ապա, ըստ տրամաբանության ու օրենսդրության, ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը պետք է ցրվի։ Նախապես հայտարարվածի համաձայն, դա պետք է լինի մինչև մայիսի կեսը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, մտահոգ լինելով կառավարությունից ԱԺ ուղարկված, բայց դեռևս խորհրդարանի լիագումար նիստեր չմտած մի շարք նախագծերի հետագա ճակատագրերով, մտադիր են ամեն կերպ դրանք վավերացնել։

Մեր ունեցած տեղեկություններով, փաստացի մեկ ամսվա կտրվածքով, բացի հերթական քառօրյայից, կառավարության և խորհրդարանական մեծամասնության կողմից նախատեսվում է հրավիրել մի քանի արտահերթեր, որոնց օրակարգերը կլինեն բավականին հագեցած։ Խոսքը այն նախագծերի մասին է, որոնց «անցկացումը» պետք է հենց իշխանություններին:

Հավելենք, որ վերջին շրջանում մոդայիկ է դարձել առանց խորհրդարանական ընդդիմության ԱԺ նիստեր անցկացնելու ավանդույթը, այնպես որ, թեկուզ առանց ընդդիմադիրների, իմքայլականները գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի։ Ի դեպ, չի բացառվում, որ «արագի մեջ» անցկացնեն նաև մի շարք խնդրահարույց նախագծեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին