Երգիչ, դերասան Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հովսեփ Գևորգյանի հետ ծանոթացել եմ Քարվաճառ զորակոչվելու ժամանակ, երբ ես դեռ նորակոչիկ էի նա արդեն մեր գումարտակում Կարգապահության ու սկբունքայնության օրինակ էր: Հովսեփը ունի «բզիկ» ամեն ինչ անելու իդեալական:Ու Չնայած որ «Հոսոներից» մեզ պետք էին բոլոր ոլորտներում, այնուամենայնիվ նույնիսկ իր ոլորտում նրա արժեքը չիմացան:
Հ.Գ - Էհ Հոսո Հոսո որ ասում էինք էդքան լավ մի աշխատի` չես ձգի... »
Նշենք, որ այսօր Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետ Հովսեփ Գևորգյաննաշխատանքից ազատվելու դիմում է գրել:
«Լինելով ծայրահեղ սկզբունքային ղեկավար և մարդկային տեսակ, չհաշտվելով ոստիկանությունում նախկինում ամրացած և ներկայումս նույնպես շարունակվող մի շարք բացասական անհերքելի իրողությունների հետ, որոնք հիմնականում վերաբերում են ոստիկանության իրականացրած կադրային քաղաքականությանը և ոչ միայն, իմ դիմումի համաձայն որոշում եմ կայացրել ազատվել Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ Գոնե ինձ և ինձ ճանաչողների համար այս ցավոտ որոշման իրական և ծավալուն պատճառների մասին կարծում եմ ապագայում առիթ կլինի անդրադառնալու։ Ես այս պահին հեռանում եմ ոստիկանության համակարգից անպայման վերադառնալու նպատակով, ոստիկանության համակարգի բարեփոխումները այլընտրանք չունեն և ես դրան սրբորեն եմ վերաբերվում։ Ես ոչինչ չեմ խնայելու ապացուցելու համար, որ դա հնարավոր է»,- հայտարարել է նա։