Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

Վարչապետը վերահաստատեց՝ Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է

14 Ապրիլ, 2021 20:00
Վարչապետը վերահաստատեց՝ Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր այն պնդումը, որ Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է: Այս մասին Փաշինյանը հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Եթե մենք ուզենայինք դատաստան, մենք կանեինք դատաստան, բայց մենք ուզում ենք արդարադատություն: Մենք հավատում ենք անկախ դատական համակարգին: 2008թ. մարտի 1-ի գործն, իմ կարծիքով, բացահայտված է: Ի վերջո` այդ նյութերը կան, դրանք չեն այրվելու, դրանք մի պահի ունենալու են այնպիսի կարգավիճակ, որ կարող են ուղղակի հրապարակվել և դուք կտեսնեք, որ մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Դիտել ավելին