Կարևոր իրադարձություններ

Փրկարարները մարել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը և տարհանել մոտ 65 քաղաքացու

14 Ապրիլ, 2021 19:13
Փրկարարները մարել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը և տարհանել մոտ 65 քաղաքացու

Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։

Փրկարարները տարհանել են մոտ 65 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։01-ին: 3 քմ տարածքում իրականացվել են ծխատարի քանդման աշխատանքներ։

Այրվել են ծխատար համակարգի 11-րդ հարկում գտնվող շարժիչը, 2 գմ թիթեղյա հատված, «Լա Պիացցա» ռեստորանի խոհանոցում մոտ 6 գմ խողովակ և 4 քմ կախովի առաստաղ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին