Կարևոր իրադարձություններ

Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդու մահվան մասին լուրը սուտ է. առողջապահության նախարարությունը կդիմի ԱԱԾ

14 Ապրիլ, 2021 19:05
Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդու մահվան մասին լուրը սուտ է. առողջապահության նախարարությունը կդիմի ԱԱԾ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Անդրադառնալով Hayeli.am-ի տարածած «Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել» վերտառությամբ հոդվածին, առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է:

Գերատեսչությունը հորդորում է լրատվամիջոցին զերծ մնալ սուտ լուրեր տարածելուց։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» (AstraZeneca, ChAdOx1 S (recombinant)) պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին։

Հանրապետությունում ապրիլի 14-ին, երկու օրվա կտրվածքով, իրականացվել է 60 անձի պատվաստում: Բոլորի ինքնազգացողությունը բավարար է, և լուրջ հետպատվաստումային բարդություններ չեն գրանցվել։

Լրատվամիջոցն այս անդրադարձով տարածում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու և պատվաստումային գործընթացը տապալելու նպատակով։

Առողջապահության նախարարությունը մտադիր է դիմել ԱԱԾ և ոստիկանություն՝ նման ստահոդ տեղեկություններով հասարակությանը մոլորեցնելու նպատակը պարզելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին