Կարևոր իրադարձություններ

Երկու խորհրդականներս էլ պատերազմի ընթացքում կտրուկ պաշտոնանկությունների խորհուրդ են տվել. վարչապետ

14 Ապրիլ, 2021 18:50
Երկու խորհրդականներս էլ պատերազմի ընթացքում կտրուկ պաշտոնանկությունների խորհուրդ են տվել. վարչապետ

Արցախի պատերազմի ընթացքում իր երկու խորհրդականները խորհուրդ են տվել կտրուկ պաշտոնանկություններ իրականացնել Զինված ուժերում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին:

Գորգիսյանը վարչապետից հետաքրքրվել էր, թե Փաշինյանն իր խորհրդականների հետ արդյո՞ք քննարկել է ԳՇ պետի՝ 2020 թվականի օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ներկայացրած զեկույցը, թե ի՞նչ խորհուրդ են տվել խորհրդականները:

«Այդ թեմայով մենք քննարկումներ ունեցել ենք ժամանակին,  և երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստում եղել է քննարկում, և այդ ժամանակ իմ գլխավոր խորհրդական և ներկայիս պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն արտահայտել է իր դիրքորոշումները: Դրանք գաղտնագրված տեղեկություններ են, մենք կքննարկենք նպատակահարմարությունը նաև այդ տեղեկատվությունը գաղտնազերծելու, եթե տեսնենք, որ դրանից Հայաստանի պետական շահերը չեն տուժում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը գաղտնիք բացեց և ասաց, որ իր երկու խորհրդականներն էլ պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել իրականացնել շատ կտրուկ պաշտոնանկություններ: Փաշինյանը նշեց, որ չի կարող ասել, թե ափսոսում է, որ չի հետևել այդ խորհրդին, քանի որ չգիտի, թե պատերազմական այդ իրավիճակում կտրուկ պաշտոնանկություններ անելը կփոխեր իրավիճակը, թե ոչ:

«Ես վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաներն այդ խելահեղ իրավիճակում կհասցնեին իրավիճակը առնել տիրապետության տակ: Իմ երկու խորհրդականներն էլ ինձ խորհուրդ են տվել ԶՈՒ-ում դեռևս պատերազմի ընթացքում իրականացնել կտրուկ պաշտոնանկություններ, բայց ես այդ իրավիճակում հնարավոր չեմ համարել դա»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին