Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանը չի անդրադառնա․ խոսնակ

14 Ապրիլ, 2021 15:49
Հեղինակ՝ Արման Մուսինյան
Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանը չի անդրադառնա․ խոսնակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.

«Նախագահ Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»»:

 

Լրահոս

Դիտել ավելին