Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    632
    644

  • RUB

    7,01
    7,25

Կարևոր իրադարձություններ

Սպանություն՝ Երևանի կենտրոնում. թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ ուղևորին, ով պահանջել է, որպեսզի դիմակ կրեն, սպանել են

14 Ապրիլ, 2021 12:00
Սպանություն՝ Երևանի կենտրոնում. թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ ուղևորին, ով պահանջել է, որպեսզի դիմակ կրեն, սպանել են

Այսօր՝ ապրիլի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած այդ քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Դիտել ավելին