Կարևոր իրադարձություններ

Հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ․ «Հայաստանի Հանրապետություն»

14 Ապրիլ, 2021 09:45
Հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ մինչեւ օրս Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շարունակվում են հայերի նկատմամբ ավելի քան մեկ դար տեւող ցեղասպանությունն ու էթնիկ զտումների քաղաքականությունը։ Բազմաթիվ են Արցախի Հանրապետությունում իրականցված ռազմական հանցագործությունների փաստերը զինծառայողների եւ խաղաղ բնակչության նկատմամբ։ Ադրբեջանի կողմից ոչնչացվում եւ յուրացվում է նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, այսինքն՝ իրականացվում է կուլտուրոցիդ։ 

Ադրբեջանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ դիմելու համար Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավադատական ու գիտական կենտրոնը պատրաստում է արտադատական փորձագիտական եզրակացություն։ Այն ներառելու է ինչպես ռազմական ագրեսիայի, այնպես էլ խաղաղ նախապատերազմյան եւ հետպատերազմյան ժամանակներում Արցախի Հանրապետության եւ ուղղակիորեն Արցախի Հանրապետության հայ բնակչությանը Ադրբեջանի Հանրապետության կողմից հասցված նյութական եւ ոչ նյութական վնասի կվալիմետրիկ (որակական) գնահատում, համապարփակ փորձագիտական հաշվառում եւ վերլուծություն:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է նախաձեռնության հեղինակ, տնտեսագիտության եւ խաղաղության գծով Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի հետ։ Վերջինս կարեւորում է հայագիտության ոլորտում եւ հայկական մշակույթին հասցվող վնասներին համարժեք պատասխան տալը։ Այդ նպատակով նա մշակել է պատմամշակութային ժառանգության գնահատման եւ մշակութային ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի հատուցման հարցում կվալիմետրիկ մեթոդիկան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին