Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

ՀՀ հաշվեքննիչ պալատը դիմել է գլխավոր դատախազություն․ որն է պատճառը․ «Ժողովուրդ»

14 Ապրիլ, 2021 09:35
ՀՀ հաշվեքննիչ պալատը դիմել է գլխավոր դատախազություն․ որն է պատճառը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ հաշվեքննիչ պալատը դիմել է գլխավոր դատախազություն: Պատճառը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքներով առեւերույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերը ուղարկել դատախազություն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգվել է 2019 թվական հունվարի 1-ից մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ժամանակահատվածում սոցապնախարարը Զարուհի Բաթոյանն է եղել (Բաթոյանը նախարար նշանակվել է 2019-ի հունվարի 18-ին, իսկ մինչ այդ՝ փոխնախարար): Հաշվեքննության ընթացքում իրականացվել են ստուգումներ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», «Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» եւ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ներում: Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թվով 45 աշխատակիցներ հանդիսանում են նաեւ այլ կազմակերպությունների աշխատակիցներ, ընդ որում՝ թվով 14 աշխատակիցների միաժամանակ աշխատում են 3 եւ ավելի գործատուների մոտ: Բացի այս, Պալատը ռիսկեր է տեսել պայմանագրով սահմանված թվով 220 խնամվողի համար, որոշ ապրանքատեսակների ձեռքբերման քանակի դեպքում, մասնավորապես՝ եթե «Սվիտեր բրդյա 7-18 տարեկան երեխաների համար» գնել են 300 հատ, ապա «Սպորտային հագուստ աղջկա»՝ 30 հատ, «Վարտիկ տղամարդու»՝ 300 հատ, իսկ «Ձմեռային կոշիկ տղայի»՝ 10 զույգ, «Ներքնակի երես փոքր» 20 հատ: Թե ինչու է Պալատը դիմել Գլխավոր դատախազություն, փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ նախարարությունից, սակայն արձագանք չկա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին