Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ․ «Ժողովուրդ»

14 Ապրիլ, 2021 09:10
Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վճռաբեկ դատարանը գործի է անցել եւ իր որոշումներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իշխանություններին եւ պատրաստ է նրանց քիմքին հաճո որոշումներ կայացնել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատի հավաքները սկսվում են իշխանությունների, հատկապես՝ վարչապետի մասին գովեստի խոսքերով:

Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը 10 օրվա ընթացքում կայացրել է արդեն երկու որոշում, որով դատարկ տաշտակի առաջ չթողեց ՀՀ գլխավոր դատախազությանը եւ բավարարեց ՀՀ իշխանությունների ցանկությունները: Եվ դա ամենեւին էլ պատահական չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը՝ Լիլիթ Թադեւոսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջանքերով եւ իր առանձնասենյակում հաճախ շփվում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։ Եվ քաղաքական պաշտոնյայի ցուցումներով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից հայտնի գործերով մեկը մյուսի հետեւից կալանավորումների որոշումներ են կայացվում։ Դրանցից մեկը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության, Ազգային ժողովի շենքեր ներխուժելու դեպքերին, որից հետո 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվեց։ Իսկ արդեն ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը բավարարեց արդեն Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը եւ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, կալանավորեց: Սա իշխանությունները համարում են իրենց հաղթանակը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին