Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետարանի կին աշխատակիցները դուրս են եկել շենքից. ԱԱԾ-ն բանակցում է

13 Ապրիլ, 2021 22:50
Շիրակի մարզպետարանի կին աշխատակիցները դուրս են եկել շենքից. ԱԱԾ-ն բանակցում է

Շիրակի մարզպետարանի մուտքերն արգելափակած գերեվարված զինծառայողների ծնողները կառույցի կին աշխատակիցներին թույլ են տվել դուրս գալ շենքից: Այս պահին ներսում ծնողներն ու հարազատներն են, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, կառույցի տղամարդ աշխատակիցները, ոստիկաններն ու ԱԱԾ Շիրակի մարզայի վարչության պետը: Վերջինս բանակցում է ծնողների ու հարազատների հետ: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։

Ավելի վաղ Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերն արգելափակած գերեվարված զինծառայողների ծնողներին ոստիկանները փորձել էին ուժով դուրս բերել շենքից: Նրանց, սակայն դա չէր հաջողվել: Ոստիկանության գործողությունների հետևանքով ընդհարում էր եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ կեսօրից հետո գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը, պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին