Կարևոր իրադարձություններ

Ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

13 Ապրիլ, 2021 22:04
Ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

Ապրիլի 8-ից 9-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հիմնահարցերը» խորագրով 17-րդ գիտական կոնֆերանսը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների գրավչության բաձրացման, բարեվարքության և որակյալ կրթության վերաբերյալ մի շարք արդիական թեմաներ:

Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի, ինչպես նաև ՊՆ և ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

 

Լրահոս

Դիտել ավելին