Կարևոր իրադարձություններ

Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի. ԵԽ պատգամավոր

13 Ապրիլ, 2021 21:37
Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի. ԵԽ պատգամավոր

Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: Այս մասին ֆրանսիական «Le Figaro»-ում հրապարակված սյունակում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, որն օրերս այցելել էր Հայաստան:

Երևան այցի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը հիշում է Սուրբ Զատիկի տոնին Եռաբլուրում տիրող իրավիճակը, երբ բազմաթիվ ընտանիքներ ճնշող լռության մեջ աղոթում էին:

Նա նշել է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանվել ու վիրավորվել են հազարավոր հայեր: Եվրախորհրդարանականը բոլորի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի վրա: Ֆրանսուա-Քսավիե Բելամին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ պահանջելով ազատ արձակել հայ գերիներին՝ Եվրոպան ի վերջո ցույց կտա, որ չի կորցրել իր սկզբունքները, իր պատասխանատվությունն ու այդ երկրի հետ հավերժական կապը:



 

Լրահոս

Դիտել ավելին