Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները

13 Ապրիլ, 2021 21:10
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այսօր հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին