Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, տեղում է ձյուն. ԱԻՆ

13 Ապրիլ, 2021 20:57
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, տեղում է ձյուն. ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

 

Լրահոս

Դիտել ավելին