Կարևոր իրադարձություններ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Սյունիքի մարզի կորած 84-ամյա բնակչի դին

13 Ապրիլ, 2021 20:09
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Սյունիքի մարզի կորած 84-ամյա բնակչի դին

Ապրիլի 13-ին, ժամը 10։05-ին վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցում են 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Ժամը 18:59-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները սարալանջի տակ հայտնաբերել են Թասիկ գյուղի բնակիչ Ա Ա-ի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա Ա-ն (ծնված 1937 թ) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ:

Լրահոս

Դիտել ավելին