Կարևոր իրադարձություններ

5-րդ զորամիավորումում անցկացվել է գումարտակի կազմով մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

13 Ապրիլ, 2021 19:28
5-րդ զորամիավորումում անցկացվել է գումարտակի կազմով մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

5-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին անցկացվել է գումարտակի կազմով մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զորավարժության ընթացքում իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի ներդաշնակ գործելու կարողությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։

Հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված խնդիրները։

Լրահոս

Դիտել ավելին