Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին. մեր պետությունն ունի կամք ու կարողություն՝ հաղթահարելու տարածաշրջանում ֆաշիզմը. Նազարյան

13 Ապրիլ, 2021 18:50
Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին. մեր պետությունն ունի կամք ու կարողություն՝ հաղթահարելու տարածաշրջանում ֆաշիզմը. Նազարյան

Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ընդունված են պատերազմների ու ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ ու թանգարաններ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին»: 

«Ես համաձայն եմ հնչած գնահատականներին, բայց չեմ ուզում, որ Ալիևի հետ մեկտեղ թիրախավորվի այս տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր ձգտումը: Եվ ուրեմն ինչ անել: Պետք է իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել գարշելի երևույթը և նրա հեղինակին, այլև ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը մեր տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար:

Մեր պետությունը ունակ է հաղթելու տարածաշրջանում ֆաշիզմը, այլատյացությունը և ավտորիտարիզմը: Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել՝ ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք, թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը այս տարածաշրջանում, որտեղ ապրել և ապրելու ենք: Ուրեմն խաղաղություն պետք է լինի բոլոր ժողովուրդներին այս տարածաշրջանում՝ ի հեճուկս Ալիևի կամ էլ ավելի լավ՝ առանց Ալիևի»,- ասաց Նազարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին