Կարևոր իրադարձություններ

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն

13 Ապրիլ, 2021 18:42
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541:

Լրահոս

Դիտել ավելին