Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    388,5
    408,5

  • RUB

    6,34
    7,19

Կարևոր իրադարձություններ

Զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 20 տոննա դիզելային վառելիքի բաքի պայթյուն` հրդեհի բռնկումով․ կա զոհ

13 Ապրիլ, 2021 18:35
Զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 20 տոննա դիզելային վառելիքի բաքի պայթյուն` հրդեհի բռնկումով․ կա զոհ

Ապրիլի 13-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 20 տոննա դիզելային վառելիքի բաքի (դատարկ) պայթյուն հրդեհի բռնկումով քաղաքացի Գ Ա-ն (ծնված 1976 թ) տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:38-ին։ Բաքում այրվել է կուտակված գազ։

 

Լրահոս

Դիտել ավելին