Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը

13 Ապրիլ, 2021 18:27
Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը

Ապրիլի 13-ից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր, դրանք են` 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Sputnik-V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով` ռիսկի խմբերի շրջանում: 

Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Sputnik-V» պատվաստանյութով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «AstraZeneca»-ով: 

 

Լրահոս

Դիտել ավելին