Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Այդ անհեթեթ «պուրակի» բացմամբ Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը. Անդրանիկ Քոչարյան

13 Ապրիլ, 2021 18:05
Այդ անհեթեթ «պուրակի» բացմամբ Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը. Անդրանիկ Քոչարյան

Երեկվանից լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում են Բաքվում բացված՝ հայկական ռազմավարը ներկայացնող «պուրակի» լուսանկարները: «Պուրակում» ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան՝ մեր զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք է քարոզում, ինչը, միանշանակ, խստագույնս դատապարտվում է թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն. «Այդ անհեթեթ «պուրակի» բացմամբ Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը: Տարիներ շարունակ տարված լինելով հաղթածին բնորոշ էյֆորիկ դրսևորումներով՝ մենք ևս ժամանակին ճիշտ չգնահատեցինք մեր հաղթանակները և կորցրինք զգոնությունը: Ալիևը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ: Ամեն անգամ իր ժողովրդին դատարկ, ամբարտավանությամբ սնելով ու բթացնելով՝ մեկ քայլ ավելի է մոտեցնում պարտությանը»: 

Պատգամավորի կարծիքով՝ մենք չպետք է խուսափենք մեր պարտությունն ընդունելուց. «Պետք է վեր հանենք դրա պատճառները և առանց քաղաքական երանգ տալու լուծենք հետպատերազմյան շրջանում մեր երկրի համար առաջնահերթություն դարձած խնդիրները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին