Կարևոր իրադարձություններ

Չիվա գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել․ տուժածները հոսպիտալացվել են

13 Ապրիլ, 2021 16:26
Չիվա գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել․ տուժածները հոսպիտալացվել են

Ապրիլի 13-ին, ժամը 11։34-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

ԱԻՆ-ը նշում է դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Ռ․ Շ․, ծնված 1988 թ․) մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:

Փրկարարները ուղևոր Դ․ Փ․-ին (ծնված 1992 թ․) հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, մյուս ուղևոր Վ․ Կ․-ն (ծնված 1995 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից և վերջիններս հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին