Կարևոր իրադարձություններ

Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել՝ ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք՝ ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում. Լենա Նազարյան

13 Ապրիլ, 2021 15:49
Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել՝ ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք՝ ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում. Լենա Նազարյան

Medialab.am-ը  գրում է․ 

Ապրիլի 12-ին Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը վրդովեցրել է հայ հանրությանը. քաղաքական-հասարակական տարբեր շրջանակներ արդեն հասցել են քննադատել Ալիևի այդ նախաձեռնությունը:

Ադրբեջանական «պուրակում», հիշեցնենք, հայկական զինտեխնիկայի հետ միասին տեղադրված էին հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ, որոնց ցուցադրությամբ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձել է հայ զինծառայողներին ներկայացնել նվաստացուցիչ վիճակում: 

«Ես հավատացած եմ, որ մեր պետությունն ու մեր երեխաները, ինչպես նաև նրանց սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիևը ու իր ֆաշիստական, այլատյաց, մարդասպան համակարգը կգոյատևի:

Մարդասպանության վայրագությունները իր ժողովրդին ու ողջ աշխարհին ի ցույց դնելով՝ Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ստեղծվել են պատերազմների ու ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ ու թանգարաններ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները»,– «Մեդիալաբին» ասում է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Դիտել ավելին