Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ն գտել է, որ Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելը Սահմանադրությանը համապատասխան է

13 Ապրիլ, 2021 14:42
ՍԴ-ն գտել է, որ Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելը Սահմանադրությանը համապատասխան է

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։ Այս մասին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Լրահոս

Դիտել ավելին