Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման հարցը քննարկում են զինվորականները․ Պեսկով

13 Ապրիլ, 2021 14:01
Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման հարցը քննարկում են զինվորականները․ Պեսկով

Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման հարցը քննարկում են զինվորականները։ Այս մասին այսօր՝ երեքշաբթի, լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ռիա Նովոստի-ն։

«Զինվորական գծի երկայնքով իրականացվում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը», - ասել է Պեսկովը։ 

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկությունը, և դրա առնչությամբ Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին