Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 14-15-ը կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ հասցեների ջրամատակարարումը

13 Ապրիլ, 2021 10:38
Ապրիլի 14-15-ը կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին՝ ժամը 9.00-ից մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 09.00-ն, կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:

 

• Դավթաշեն վարչական շրջան՝ 1-4 թաղամասեր, Դավթաշենի 1-10 փողոցներ, Ձոր 1, 2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան փողոց,
• Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան, թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ, Բեկնազարյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Շիրազ, Չաուշ, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Լուկաշին, Զոհրապ, Չուխաջյան փողոցներ, Հալաբյան 22-38 զույգ և 41-65 կենտ համարներ, Բաշինջաղյան փակուղի, Սիլիկյան հին խճուղի, Լուկաշին 1-3 փողոցներ, Աշտարակի խճուղի, Բաշինջաղյան փողոց՝ նրբանցքներով, Ֆուչիկի փողոց՝ նրբանցքներով, Մարգարյան փողոց՝ նրբանցքներով,
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս,
• Կոտայքի մարզ՝ Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա, Ուշի գյուղեր, Զովունի գյուղի 20-26 փողոցներ,
• Արմավիրի մարզ՝ Մերձավան գյուղ,
• Արագածոտնի մարզ՝ Ուշի գյուղ:

 

Լրահոս

Դիտել ավելին