Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը որոշել է ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը. «Հրապարակ»

13 Ապրիլ, 2021 09:55
Նիկոլ Փաշինյանը որոշել է ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական հուժկու շոուներ բեմադրել եւ ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը՝ բավարարելով պողոսներին եւ ցույց տալով, թե թալանված գումարների վերադարձի ժամանակն է։

Այդ նպատակով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամիսների ընդմիջումից հետո երկրորդ ընթերցման է ներկայացվել եւ կքննարկվի այսօր մեկնարկելիք խորհրդարանի քառօրյա նիստերին։

Հիշեցնենք, որ այդ փոփոխությամբ առաջարկվում է նշված գործերի քննությունը ոչ թե սովորական դատարաններով քննել, այլ՝ հակակոռուպցիոն։ Պատերազմից երկու օր առաջ՝ անցած տարվա սեպտեմբերի 25-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունը, եւ ամիսներ շարունակ այն օրակարգ չէր բերվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին