Կարևոր իրադարձություններ

Վաղվանից Հայաստանում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները

12 Ապրիլ, 2021 20:04
Վաղվանից Հայաստանում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն վաղը՝ ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հիմա արդեն բաշխման գործընթացն է իրականացվում: Վաղվանից կսկսվի «Աստրազենեկայով» պատվաստումը, մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ նաև «Սպուտնիկ V»-ով պատվաստումը»,- տեղեկացրեց Անահիտ Ավանեսյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին