Կարևոր իրադարձություններ

Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերը և ՀՀ վարչապետի՝ մինչ այժմ չհրապարակված հարցազրույցը

12 Ապրիլ, 2021 19:51
Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերը և ՀՀ վարչապետի՝ մինչ այժմ չհրապարակված հարցազրույցը

1lurer.am-ը գրում է․

«Ռոսիա 1» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած վերջին աշխատանքային այցին՝ Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերի և մինչ օրս ՀՀ կառավարության ղեկավարի չհրապարակված հարցազրույցի մասին ռեպորտաժում:

Վլադիմիր Սոլովյով (հաղորդավար) - Հայաստանի վարչապետը կրկին ժամանել է Մոսկվա և Վլադիմիր Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, կրկին քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես նշել է Փաշինյանը, անձնական հանդիպումները կարևոր են մոտեցումների համաձայնեցման համար։

Պավել Զարուբին (հաղորդավար) - Այժմ համավարակի պայմաններում ոչ հաճախ են միջազգային հանդիպումներ լինում, ուստի առջևում այն կադրերն են, որոնց մենք հասցրել ենք կարոտել։ Ահա թե ինչպես են կազմակերպվում նման հանդիպումները Կրեմլում։

Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը սլանում է Մոսկվայի կենտրոնական փողոցներով, այժմ մտնում է Կրեմլ։ Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այդ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացվել էր։ Այժմ նման խստացված անվտանգության միջոցներ են գործադրվում։

Կրեմլի ներկայացուցչական կաբինետ, որտեղ էլ պետք է տեղի ունենա հանդիպումը, սեղան են տեղափոխում։ Սեղանը սկզբում դնում են Փաշինյանի աթոռի մոտ, բայց բանակցություններից առաջ որոշում են այն հեռու տանել, որպեսզի կադրում մնան միայն պետությունների առաջնորդների աթոռներն ու մեկ սեղան՝ նրանց միջև։

Ընդամենը երեք ամսում Փաշինյանը Մոսկվայում արդեն երկրորդ անգամ է, և դա համավարակի պայմաններում։ «Ռուսաստանի նախագահը,- կրկին ընդգծում է Հայաստանի վարչապետը,- հատուկ ներդրում է կատարել Անդրկովկասում իրադրության կայունացման գործում»:

Այս կադրերը հետո տարբեր երկրներում կուսումնասիրեն վայրկյան առ վայրկյան, իսկ դրանցում յուրաքանչյուր շարժում ավելին է, քան պարզապես ժեստ։

Ռուսաստան-Հայաստան տնտեսական փոխգործակցությունը համավարակի պատճառով, իհարկե, նվազել է։ Գլխավոր խնդիրն այժմ ակնհայտ է:

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել:

Վարչապետ Փաշինյանը Պուտինի խոսքին զուգահեռ, գրպանից մի թերթիկ հանեց, և սկզբում դժվար էր հասկանալ, թե ինչ թուղթ է դա, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։

Փաշինյանն ծրագիր էր կազմել՝ բաղկացած այն հարցերից, որոնք առավել կարևոր են իր համար, որպեսզի տեսախցիկների ներկայությամբ հնչեն այդ թեմաները։

Երբ լրագրողներին խնդրում են լքել տարածքը, այն նույն սեղանը հետ են բերում։ Օգնականները Փաշինյանին տալիս են նրա պորտֆելը։ Հայաստանի վարչապետը հանում է կարմիր թղթապանակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Դիտել ավելին