Ապրիլի 12-ին, ժամը 17։04-ին ին «Աղբյուրակ» ջրամբարում փրկարարները հայտնաբերել են Հրազդանի քաղաքացի Ց․ Ն․-ի դին և դուրս բերել ջրից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1961 թ․) փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։
Որոնողական աշխատանքներին մասնակցել է 7 փրկարար և ոստիկանության 20 աշխատակից: