Կարևոր իրադարձություններ

Շարունակվում է «Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագիրը. այս տարի դիմել է 175 քաղաքացի

12 Ապրիլ, 2021 17:47
Շարունակվում է «Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագիրը. այս տարի դիմել է 175 քաղաքացի

«Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագիրը շարունակվում է․ դիմել կարող են Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ 

Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ: 

Մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվող գումարի չափը կազմում է դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ կնքված պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան  նվազագույն ամսական աշխատավարձի չափը:  

«Դայակ պետության աջակցությամբ» ծրագրի տևողությունը յուրաքանչյուր տարվա համար 11 ամիս է: Այս տարվա ընթացքում 175 քաղաքացի արդեն իսկ հնարավորություն է ստացել վերադառնալ աշխատանքի՝ պետության հաշվին կազմակերպելով երեխայի խնամքը՝ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին