Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

12 Ապրիլ, 2021 17:41
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողների առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում։

Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոսպիտալում բուժվող զինծառայողներին պատերազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և կատարած սխրանքների համար, հանձնել գերատեսչական մեդալներ և պատվոգրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին