Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին. ԱԻՆ

12 Ապրիլ, 2021 17:27
Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ վերսկսվել են ապրիլի 9-ից Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, որոնք շարունակվել էին մինչև ապրիլի 11-ը: Ժամը 23։11-ին, մթության և եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դա­դարեցվել էին։

Այդ նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 17։04-ին փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին՝ ժամը 19։29-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1965 թ․) փորձում է ինքնա­սպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։ Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 7 փրկարար և 20 ոստիկանության աշխատակից:

 

Լրահոս

Դիտել ավելին