Կարևոր իրադարձություններ

Արցախում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով

12 Ապրիլ, 2021 16:44
Արցախում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով
Ապրիլի 11-ին ժամը 23:05-ին Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած Իվանյան համայնքի բնակիչ Ս.Ծ.-ն հայտնել է, որ նույն գյուղում հայտնաբերել է տղամարդու մարմին:
 
Հաղորդումը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետը, հետաքննիչը և օպերատիվ խումբը:
 
Նույն օրը ժամը 23:10-ին նշված գյուղում ՝ իր տան ննջասենյակում, հայտնաբերել են Ռ.Շ.-ի (ծնված 1959թ.) դին` բռնության հետքերով:
 
Տաք հետքերով իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ Իվանյան համայնքի բնակիչ Ս.Ծ-.ի (ծնված 1976թ.) և Ռ.Շ.-ի միջև կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում Ս.Ծ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ռ.Շ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
 
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
 

Լրահոս

Դիտել ավելին