Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Աճառյան փողոցում․ կա տուժած

12 Ապրիլ, 2021 00:30
Ավտովթար Աճառյան փողոցում․ կա տուժած

Ապրիլի 11-ին, ժամը 20։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 44 հասցեի մոտակայքում բախվել են «VAZ-2114» և «Opel Astra G» (վարորդ՝ Վ․ Ն․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ-2114» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղղել «VAZ-2114» մակնիշի ավտոմեքենան, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել Է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 

Լրահոս

Դիտել ավելին