Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են «Նիվան» ու 06-ը. կա 6 վիրավոր

11 Ապրիլ, 2021 22:07
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են «Նիվան» ու 06-ը. կա 6 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 296 կմ հատվածում, բախվել են Կապանի բնակիչ, 34-ամյա Հայկազ Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Համբարձում Փ.-ի վարած ՎԱԶ-21214 մակնիշի ավտոմեքենաները:   

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու 06-ի ուղևորներ,Կապանի բնակիչներ, 64-ամյա Արտավազդ Գ.-ն, 35-ամյա Հասմիկ Խ.-ն, 33-ամյա Նելլի Ղ.-ն և 39-ամյա Աննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին