Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Սարուշեն համայնքի ուղղությամբ

11 Ապրիլ, 2021 19:48
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Սարուշեն համայնքի ուղղությամբ

Երկու օր առաջ՝ ապրիլի 9-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Սարուշեն համայնքի ուղղությամբ։ Լուրը 24news.am-ի հետ զրույցում հաստատել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

«Սարուշենը Շոշ գյուղից հետո է, այդտեղով է անցնում Շուշի տանող ճանապարհը», - ասել է Հակոբյանը։

Պատգամավորը հավելել է, որ հակառակորդը, ըստ երևույթին, ցանկանում է վախ կամ խուճապ տարածել  գյուղի բնակիչների շրջանում։  Հակոբյանի խոսքով՝ Սարուշենի համայնքապետն անվախ, քաջ երիտասարդ է, ինչը, փաստացի, ադրբեջանցիներին դուր չի գալիս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին