Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին

11 Ապրիլ, 2021 19:10
Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:  

Ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել է ատրճանակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Ժ.Հ.-ն էր: 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Ատրճանակը, որը հայտնաբերվել է, որպես պարգևատրում, տրված է նրա հորը:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին