Կարևոր իրադարձություններ

Վթար Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

11 Ապրիլ, 2021 16:33
Վթար Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ապրիլի 11-ին, ժամը 13:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Հ․ Փ․) և «VAZ-2121» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և 4 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ։

Լրահոս

Դիտել ավելին