Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ասել է, որ Հայաստանը մեծ վստահություն ունի Sputnik V պատվաստանյութի նկատմամբ

11 Ապրիլ, 2021 15:10
Փաշինյանն ասել է, որ Հայաստանը մեծ վստահություն ունի Sputnik V պատվաստանյութի նկատմամբ

Ռուսական Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մեծ վստահություն է վայելում Հայաստանում, և մեզ անհրաժեշտ է մոտ մեկ միլիոն դեղաչափ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է  «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։

«Առաջին խմբաքանակը ադրդեն գալիս է Հայաստան, դա 15 հազար դեղաչափ է, բայց մեզ պետք է 1 միլիոն դեղաչափ: Ես և Վլադիմիր Պուտինը պայմանավորվեցինք, որ Հայաստանը կստանա այն: Այսօր աշխարհում աճում է ռուսական պատվաստանյութի հեղինակությունը՝ հատկապես Sputnik V-ը», – նշել է Փաշինյանը:

Նա նաև հավելել է, որ ինքը շատ գոհ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից, որոնք կայացել են ապրիլի 7-ին Մոսկվայում:

 

Լրահոս

Դիտել ավելին