Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում տեղի կունենա հատուկ քննարկում

10 Ապրիլ, 2021 23:45
Հեղինակ՝ Արման Թաթոյան
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում տեղի կունենա հատուկ քննարկում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկում ապրիլի 12-ին:

Զեկուցողներ`

Լուկաս Ֆուրլաս

Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար (շնորհակալություն նախաձեռնության համար)

Մարինա Կալյուրանդ

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Հեղինե Էվինյան

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն (շնորհակալություն գրասենյակին կազմակերպման հարցում ջանքերի համար)»։

 

Լրահոս

Դիտել ավելին