Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ. ժամանել է Երևանի ոստիկանապետը

10 Ապրիլ, 2021 23:03
Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:  

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին