Կարևոր իրադարձություններ

Արցախ մուտքի թույլտվության գործընթացին Ադրբեջանը որևէ կերպ ներգրավված չէ․ Դավիթ Բաբայան

10 Ապրիլ, 2021 22:20
Արցախ մուտքի թույլտվության գործընթացին Ադրբեջանը որևէ կերպ ներգրավված չէ․ Դավիթ Բաբայան

«Օտարերկրյա քաղաքացիներին Արցախ մուտքի արտոնագիր տրամադրվում է միայն ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում։ Բացառվում է, որ մուտքի արտոնագիր ունեցող օտարերկրյա քաղաքացին չկարողանա մուտք գործել Արցախ»,- «ՍիվիլՆեթի» հարցմանը պատասխանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: 

Ըստ նախարարի՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքի թույլտվության վերաբերյալ որոշումը կայացնում են Արցախի համապատասխան կառույցները՝ ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ, «քանի որ հետպատերազմական իրավիճակում նրանք կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»։ 

Փետրվարի 26-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել էր ռուս խաղաղապահներին՝ «գաղտնի կերպով օտարերկրյա քաղաքացիներին Ղարաբաղ թողնելու համար»:

Բաբայանը պնդում է, որ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում Ադրբեջանը որևէ կերպ ներգրավված չէ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին