Կարևոր իրադարձություններ

Ինդոնեզիայում գրանցվել է 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. կան զոհեր

10 Ապրիլ, 2021 21:44
Ինդոնեզիայում գրանցվել է 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. կան զոհեր

Ինդոնեզիայի կենտրոնական հատվածում գտնվող Ճավա կղզու ափամերձ հատվածում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, 1 մարդ լուրջ վնասվածքներ ունի: Այս մասին գրում է РИА Новости գորածակալությունը:

Ուժգին երկրաշարժն արձանագրվել է Արևելյան Ճավայի Մալանգ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ջրի տակ, սակայն չի հանգեցրել ցունամիի: Ցնցումները զգացվել են զբոսաշրջիկների շրջանում հայտնի Բալի կղզում: Մի շարք տներ ավերվել են ցնցումների հետևանքով: 

Աղետի գոտում հայտնված մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին