Կարևոր իրադարձություններ

Այս տարի Քաղաքացու օրը հատուկ միջոցառումներ նախատեսված չեն

10 Ապրիլ, 2021 20:04
Այս տարի Քաղաքացու օրը հատուկ միջոցառումներ նախատեսված չեն

Այս տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 25-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

Բանն այն է, որ այս տարի Քաղաքացու օրը համընկնում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ, և հարցադրումներին, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում նշել իրենց տոնն այդ օրը. «ՀՀ տոների և հիշատակի օրերի օրենքում նշվում է, որ Քաղաքացու օրը նշվելու է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Սակայն նաև ասվում է, որ մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը, այսինքն ապրիլի 25-ին»,- ասել է Դավոյանը:

Մեր հարցմանը՝ Քաղաքացու օրը նշվելո՞ւ է, և ինչ միջոցառումներ են պլանավորված, կառավարությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ քաղաքացու օրվա հետ կապված միջոցառում նախատեսված չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին