Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում հանդիպել են Էրդողանը և Զելենսկին

10 Ապրիլ, 2021 19:40
Ստամբուլում հանդիպել են Էրդողանը և Զելենսկին

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից, գրում է РИА Новости գործակալությունը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ստամբուլում տեղի կունենա երկու երկրների ղեկավարների համանախագահությամբ բարձր մակարդակի թուրք-ուկրաինական համագործակցության խորհրդի իններորդ նստաշրջանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թուրքիային անվանել էր Ռուսաստանի կարևոր և ռազմավարական գործընկեր ևհույս հայտնել, որ մի օր թուրք գործընկերները կհասկանան Ղրիմի հարցում ՌԴ դիրքորոշման ճշտությունն ու հիմնավորվածությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին