Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Քասախում․ վնասվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա

10 Ապրիլ, 2021 18:53
Կրակոցներ Քասախում․ վնասվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա

Ապրիլի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ հայհոյանքներ է հնչեցնում և անկանոն կրակում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Աբովյան քաղաքում հաշվառված 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում վնասվել է մի քաղաքացու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկանները տղամարդու ձեռքից վերցրել են «Ֆաբարմ» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին