Կարևոր իրադարձություններ

Շրջակա միջավայրի նախարարը և Արագածոտնի մարզպետը խորհրդանշական ծառատունկ են իրականացրել

10 Ապրիլ, 2021 17:14
Հեղինակ՝ Անի Հակոբյան
Շրջակա միջավայրի նախարարը և Արագածոտնի մարզպետը խորհրդանշական ծառատունկ են իրականացրել
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի՝ Կարին գյուղի տնկարանում խորհրդանշական ծառատունկ են իրականացրել: 
 
Ավելի ուշ նախարարը ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ այսօր 1.000 ծառ է տնկվել Քուչակում (Արագածոտն, Ապարանի ջրամբար):  
 
«10.000 ծառ - «Սևան» ազգային պարկ, Գեղարքունիք (17 ապրիլի 2020 թ.)։
 
100.000 ծառ - համահայաստանյան ծառատունկ (25 ապրիլի 2020 թ.)»,- գրել է նախարարը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին